Ամերիկյան Սան Դիեգո քաղաքի ոստիկանությունը դանակով հարձակվելու համար ձերբակալել է մորուքով կնոջը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The San Diego Union-Tribune-ը:

39-ամյա տղամարդը քայլելով մոտեցել է մի խումբ մարդկանց եւ խնդրել իրեն ծխախոտ հյուրասիրել: Դրանից հետո կինը մոտեցել է նրան եւ դանակով հարվածել պարանոցին: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Նշվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հարձակվողը ձերբակալվել է: Խոսքը սպիտակամորթ, 180 կգ քաշով եւ մորուքով կնոջ մասին է: