Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում տոնական օրերին խուսափել գինովցած վիճակում մեքենա վարելուց:

Ինչպես դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ղեկավար գնդապետ Նորիկ Սարգսյանը,դեկտեմբերի 22-ից Ճանապարհային ոստիկանությունը անցել է ուժեղացված հերթապահության: Հերթապահություն է սահմանվել շուկաների ու առեւտրի կենտրոնների մոտ, նաեւ բանուկ խաչմերուկների տարածքում: «Կարվի ամեն ինչ,որպեսզի քաղաքացիների տրամադրությունը ճանապարհային միջադեպերով չմռայլվի»,- նշեց նորիկ Սարգսյանը՝ վստահեցնելով,որ անսթափ վարորդներին ոչ մի զիջում չի արվելու:

ՃՈ տվյալներով,2015 թ հունվարի 1-10 ժամանակահատվածում Հայաստանում 87 ՃՏՊ էր գրանցվել: Դրանց հետեւանքով զոհվել էր 6, վիրավորվել 128 մարդ: Բացահայտվել էին 24 վարորդ,որոնք ղեկին էին նստել հարբած վիճակում: