Հյուսիսային պողոտայում մեկնարկել է ավանդական դարձած եւ բոլորի կողմից շատ սիրված Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոնավաճառը:
Երրորդ տարին շարունակ «Յուքոմ» ընկերությունը հանդիասնում է ամանորյա տոնավաճառի գլխավոր աջակիցը՝ հնարավորություն տալով մի շարք ընկերություններին ավելի գունազարդ դարձնել մեր Ամանորը՝ ինքնատիպ տաղավար-տնակներում ներկայացնելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր, հուշանվերներ եւ քաղցրավենիք:
Այս տարիների ընթացքում «Յուքոմ» ընկերությունը ձմեռվա ցուրտ օրերին բոլոր այցելուներին հյուրասիրել է տաք թեյ՝ ջերմացնելով մարդկանց ձեռքերն ու հոգիները եւ նվիրելով բոլորին տոնական տրամադրություն:
«Այնպես որ, բաց մի´ թողեք ձեր հնարավորությունը մասնակից դառնալու ամանորյա կախարդանքին եւ զվարճանքին, այցելե´ք հյուսիսային պողոտա եւ վայելե´ք ամանորյա տաք թեյ եւ հաճելի տրամադրություն»,-ասված է «Յուքոմի» տարածած հաղորդագրությունում:
Տոնավաճառը կգործի մինչեւ հաջորդ տարվա հունվարի 6-ը:





























