Հայկական 2 ընկերություն պետությանը հայտ են ներկայացրել քաղաքացիական ավիացիայի շուկա մտնելու վերաբերյալ: Այդ մասին դեկտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքականության վարչության պետ Աննա Չոբանյանը:
«Առայժմ չեմ կարող տեղեկացնել, թե ինչ ընկերություններ են, որովհետեւ հայտերը դեռ փաստաթղթերի նախապատրաստման փուլում են», - ասել է նա:
Հիշեցնենք, որ հայկական «Արմավիա» ավիաընկերությունը 2013-ի ապրիլից դադարեցրել է ուղեւորատար թռիչքները: «Էյր Արմենիա»-ն, որն ուղեւորատար թռիչքներ էր սկսել 2013-ի վերջին, դրանք արդեն մոտ մեկ տարի է, ինչ դադարեցրել է (բայց դեռեւս 2003-ից ընկերությունը նաեւ բեռնափոխադրումներ է իրականացնում):




























