Թուրք հայտնի ռոք երգիչ ու կոմպոզիտոր Ֆազլը Թեոման Յուքուփօղլուն թուրքերին կատաղեցնող հրապարակում է գրել մի ամսագրի էջերում։
Թուրքական Sozu-ի փոխանցմամբ՝ Թեոմանը հրապարակման մեջ գրել է, թե իրականում ինչ է զգացել, երբ 14 տարեկանում Շվեյցարիայում այցելել է իր մորաքույրին։ «Զզվում եմ ու սիրտս խառնում է Թուրքիայից, Ստամբուլից, թուրքական երաժշտությունից, լիքը ավտոբուսներից, գլխաշորով աղջիկներից, ջրի ու հոսանքի անջատումներից, ճաշի հոտով շենքի մուտքերից ու թուրք լինելուց»,-ասել է հայտնի թուրք երգիչը։




























