Մյանմարում սողանքի հետեւանքով մահացել է 5 մարդ, եւս 50-ը անհետ կորած են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թաիլանդական լրատվամիջոցները:
Ողբերգությունը տեղի է ունեցել Հլականտ քաղաքից ոչ հեռու, որտեղ գտնվում են ոսկու եւ նեֆրիտի հանքեր: «Մենք որոնումներն սկսել ենք այսօր առավոտյան եւ հայտնաբերել 5 մարմին: Մոտ 50 մարդ համարվում է անհետ կորած»,-ասել է տեղի վարչակազմի ղեկավարը:
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին Մյանմարում սողանքի հետեւանքով ավելի քան 100 մարդ էր մահացել:




























