Ավստրալիայի հարավում դեկտեմբերի 25-ի երեկոյան ուժեղ հրդեհներից ավելի քան 50 տուն է ոչնչացել: Աղետը օվկիանոսի ափին գտնվող մի քանի զբոսաշրջային քաղաքներում կաթվածահար է արել կյանքը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, իշխանություններն ավելի հստակ տվյալներ չունեն վնասների մասին, քանի որ հրշեջները դեռեւս պայքարում են կրակի դեմ: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան, զբոսաշրջիկներին նախապես տեղեկացրել են մոտեցող հրդեհի մասին, եւ մարդկանց մեծ մասը ժամանակին լքել է վտանգավոր շրջանները:

Ամռան այս սեզոնին շատ ավստրալացիներ մեկնել են նշելու Սուրբ Ծնունդը: Չոր, շոգ ու քամոտ եղանակը հրդեհների պատճառ են դարձել Վիկտորիա նահանգում եւ Թասմանիա կղզում: