Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում անհայտ անձինք փորձել են հրդեհել դպրոցը, որը նախատեսված էր փախստականների ընդունման կենտրոնի համար, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Yle-ը:
Միջադեպի մասին հայտնել են ոստիկանությանը: Վաղ առավոտյան անհայտ անձը փորձել է հրդեհել շենքի պատը, նրան հաջողվել է փախուստի դիմել նախքան ոստիկանների ժամանելը:
Այս պահին շենքը դատարկ է, սակայն շուտով այտեղ պետք է փախստականների ընդունման կենտրոն բացվեր: Սեպտեմբերին այս նույն դպրոցը փորձել էին հրդեհել:




























