Մուրմանսկի զրասույզները ավելի քան տասը տարի է Ամանորը նշում են ջրի տակ: Այս տարի դեկտեմբերի 27-ին նրանք տոնածառ կդնեն Կոլսկի նեղուցի Ուրա -գուբի տարածքում:

15 մետր խորության վրա դայվերները զարդարված տոնածառ կտեղադրեն ու շամպայնի խորհրդանշական շիշ կբացեն:

Սովորաբար Բարենցի ծովում հանդիսավոր արարողությանը մոտավորապես տասը փորձառու ջրասուզակներ են մասնակցում: Նրանք նավով մի քանի կիլոմետր հեռանում են ափից, հայտնում է RG–ն:

Ծովում եղանակային պայմաններն անկանխատեսելի են, իսկ դեկտեմբերին իրավիճակը բարդանում է նաեւ լույսի պակասից: Հյուսիսային ակվատորիաներ դուրս գալու համար կարող է վտանգավոր լինել ուժեղ քամին: Առայժմ կիրակի օրվա համար եղանակի տեսությունը բարենպաստ է: