Ղազախստանում սպառողների իրավունքների պաշտպանության հիմնադրամը մոնիթորինգի արդյունքում սեւ ցուցակում է ընդգրկել 190 անուն սննդամթերք: Մոնիթորինգն իրականացրել է Ազգային էկոնոմիկայի նախարարության սպառողների պաշտպանության կոմիտեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Իրականացվել է 779 հետազոտություն:

«190 անուն սննդամթերք (24 տոկոս) չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, այդ թվում միկրոկենսաբանական ցուցանիշներով 29 անուն (15,3 տոկոս), ֆիզիկա-քիմիական ցուցանիշներով 31 անուն (16,3 տոկոս) եւ դրոշմավորման ցուցանիշով 130 անուն (68,4 տոկոս)»,-ասված է հաղորդագրությունում: