Ամերիկյան Ալաբամա նահանգում անհայտ անձը կրակ է բացել Wynnsong Cinemas կինոթատրոնում, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով FoxNews-ը:
Նախնական տվյալներով, վիրավորվել է 4 մարդ, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Եվս երեք մարդու կյանքին վտանգ չի սպառնում:
Ներկայումս կրակողի ինքնությունը դեռ պարզված չէ, քննություն է ընթանում:




























