Ուրբաթ առավոտյան հարավային Քալիֆորնիայում հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու երեք երեխաները, հայտնում է nbcnews.com-ը:

Փրկարարներն Բիգ Բիար Լեյքում շարժական տանը բռնկված հրդեհի մասին հաղորդագրությանը արձագանքել են տեղական ժամանակով 5:45-ին: Երբ նրանք ժամանել են՝ տունն արդեն ամբողջովին կրակի մեջ էր, ասված է շերիֆի հայտարարության մեջ, հայտնում է RG-ն:

Այրվածքներ ստացած տղամարդը, որն այդ պահին փողոցում էր, հրշեջ ծառայության աշխատակիցներին ասել է, որ թրեյլերում մի կին կա ու երեք երեխա, բայց փրկարարները չեն կարողացել մտնել թրեյլեր փոթորկող բոցերի պատճառով: Նրանք այնուամենայնիվ փորձել են ներս մտնել, բայց ստիպված են եղել նահանջել քանի որ կտուրը կարող էր նրանց գլխին ընկնել: Ավելի ուշ նրանք հայտնաբերել են կնոջ ու երեխաների դիերը: Տուժած տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել: Հրդեհի պատճառը պարզում են: