Ջրհեղեղների հետեւանքով Պարագվայում, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Բրազիլիայում մոտ 150 հազար մարդ է տարհանվել, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Երկարատեւ հորդառատ անձրեւները Հարավային Ամերիկայում կտրուկ բարձրացրել են գետերի ջրի մակարդակը: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:

Պարագվայում, առավել տուժած շրջաններում երկրի նախագահ Օրասիո Կարտեսը արտակարգ դրություն է մտցրել:

Աղետի հետեւանքների վերացման համար 3,5 մլն դոլար է հատկացվել: