2016 թ. Հայաստանում մեկ պատուհանի սոցիալական կենտրոնների թիվը կհասնի 30-ի՝ ներկայիս 18-ի փոխարեն: Այս մասին լրագրողներին դեկտեմբերի 26-ին հայտնել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը՝ ամփոփելով 2015թ. արդյունքները:
Մոտակա տարիներին դրանց թիվը նախատեսվում է հասցնել 55 –ի ու ծածկել ամբողջ հանրապետության տարածքը:
Այդ կենտրոնների սոցաշխատողները կկարողանան կարիքավոր քաղաքացիներին նպատակային սոցիալական ծառայություններ տրամադրել՝ ըստ մարդու կամ ընտանիքի որոշակի պահանջների, հավելել է նախարարը:



























