Մոսկվայում ուրբաթ՝ դեկտեմբերի 25-ին, գրանցվել է հերթական՝ վեցերորդ ջերմաստիճանային ռեկորդը: Այս մասին ՏԱՍՍ-ին շաբաթ հայտնել են մայրաքաղաքի օդերեւութաբանական բյուրոյից:
Նախօրեին Մոկսվայի գլխավոր օդերութաբանական կայանը գրանցել է 4.1 աստիճան տաքություն: «Դրանով իսկ գերազանցվել է դեկտեմբերի 25-ի նախորդ ռեկորդը, որը 2013 թ. էր գրանցվել ու կազմում էր 4 աստիճանի տաքություն»,- ասված է օդերութաբանական ծառայության հաղորդագրության մեջ:
Օդերեւութաբանները կանխատեսում են, որ շաբաթ Մոսկվայում օդը մինչեւ 4 աստիճան կտաքանա:
Մինչդեռ, ինչպես նշում են Ռուսաստանի հիդորմետկենտրոնում, քաղաքում եղանակի տաքացումն ավարտվում է: «Եղանակը տրամադրվում է ցրտելուն: Եվ ամանորյա տոներից առաջ եւ հենց ամանորյա գիշերը իսկական սառնամանիքներ կգան»,- ասված է ծառայության կայքում:



























