Չինաստանում գիպսի հանքահորում փլուզման հետեւանքով 1 մարդ է զոհվել, 17 հոգի մնացել է փլատակների տակ, ինչից հետո հանքի սեփականատերն ինքնասպան է եղել: Նա խեղդվել է հանքի տարածքում գտնվող ջրհորում:

Ավելի վաղ ընկերության նախագահը ժամանել էր դեպքի վայր՝ մասնակցելու որոնողական աշխատանքներին: Ըստ ՌԻԱ Նովոստիի, փրկարարներին հաջողվել է 11 հոգու փրկել:

Փլուզումը տեղի է ունեցել Պինյի շրջանի գիպսի հանքահորում: Գետնի տակ առնվազն 29 մարդ է եղել: