Թեխասում պտտահողմի հետեւանքով 6 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին: Նրանք գտնվել են Կոպեվիլի ավտոլցակայանում:
Տասնյակ տներ վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են: Հարլենդից բացի, վնասներ են արձանագրվել, մասնավորապես, Դալլաս եւ Ֆարմսվիլ քաղաքներում: Տեղի իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Ամերիկյան Միսիսիպի, Թենեսի, Արքանզաս եւ Ալաբամա նահանգներում էլ վերջին երկու օրերին փոթորիկների եւ պտտահողմի հետեւանքով 18 մարդ է զոհվել, շուրջ 60 տուժած կա:




























