Սալվադորի իշխանությունները թմրանյութերի՝ այս տարվա խոշորագույն խմբաքանակն են առգրավել. մեկ տոննա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Արգելված ապրանքով չորս արագընթաց մոտորանավերը կանգնեցրել են Խաղաղ օվկիանոսում, Սոնսոնատե դեպարտամենտի ափամերձ տարածքում: Միանգամից 15 մարդ է ձերբակալվել. 12-ը Գվատեմալայի քաղաքացիներ են, 3-ը՝ Էկվադորի:
Գործողությունը Սալվադորի իրավապահների եւ մի շարք այլ երկրներից նրանց գործընկերների համատեղ աշխատանքի արդյունք է:




























