Իրաքում զինվորականներն Էր-Ռամադի քաղաքում գերեվարել են ԻԼԻՊ-ի առաջնորդներից մեկին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ներկայում իրաքյան բանակն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի, ավիացիայի եւ ժողովրդական ապստամբության մարտիկների աջակցությամբ երկրի արեւմտյան Անբար նահանգում շարունակում է ահաբեկիչների դեմ լայնածավալ գործողությունը:

Մարտերի գլխավոր օջախներից մեկը շարունակում է մնալ Էր-Ռամադին, որն ԻԼԻՊ-ի զինյալները գրավել են այս տարվա մայիսին: