Ճապոնիայի հյուսիսում երկաթուղային թունելում բռնկված հրդեհի հետեւանքով 40 գնացք չի մեկնել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Հրդեհը բռնկվել է Հոկայդո կղզու երկաթուղային հիմնական գծերից մեկում, որը կապում է Հակոդատե, Սապորո եւ Ասահիկավա խոշոր քաղաքները: Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Հրդեհի պատճառ կարող էր դառնալ կարճ միացումը, ինչի արդյունքում այրվել է դյուրավառ նյութը, որով պատված են թունելի պատերն ու առաստաղը՝ ջրի հոսքը կանխելու համար: