Ամերիկյան Թեխաս նահանգի Դալաս քաղաքից դեպի հարավ հզոր պտտահողմ է ձեւավորվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վերջին երկու օրերին փոթորիկների եւ պտտահողմի հետեւանքով ամերիկյան Միսիսիպի, Թենեսի, Արքանզաս եւ Ալաբամա նահանգներում 18 մարդ է զոհվել, շուրջ 60 հոգի տուժել է:
Ընդհանուր առմամբ, վերջին օրերին յոթ նահանգներում 24 պտտահողմ է գրանցվել:




























