Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով 14 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Բորնո նահանգի Քիմբա գյուղում: Ծայրահեղականները կրակ են բացել տեղի բնակիչների ուղղությամբ եւ այրել ամբողջ գյուղը:




























