Forrights.am էլեկտրոնային կայքում 25.12.2015թ. հրապարակվել է «Վերաքննիչ դատարանը մերժեց Բալոյանի բողոքը» վերտառությամբ հոդված: Հոդվածի հեղինակը մեջբերել է փաստաբան Զարուհի Վարդանյանի բառերը, որոնք փաստաբանը հայտարարել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական նիստի ժամանակ, համաձայն որի Զարուհի Վարդանյանը ասել է. «Ժաննա Ալեքսանյանը պատվեր է կատարել՝ հրապարակելով «Արա, ես քո հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան» հոդվածը: Այս հոդվածը միանշանակ պատվիրված է եղել Նիկոլայ Բաղդասարյանի կողմից, դա հորինվել է, որպեսզի պարոն Բալոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի»:

«Լրագրողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք մտահոգված ենք լրագրող Ժաննա Ալեքսանյանի նկատմամբ հնչեցված վիրավորանքներով, ինչը պայմանավորված է նաեւ նրանով, որ վիրավորանքները հնչեցվել են փաստաբանի կողմից, ում մասնագիտությունը դիտվում է որպես իրավապաշտպանական գործունեություն, ով պետք է պաշտպանի մարդկանց իրավունքները եւ օրինական շահերը:

Մինչդեռ փաստաբան Զարուհի Վարդանյանի վարքագիծը խոսում է նրա մասին, որ նա ոչ թե միայն չի հարգում լրագրողի մասնագիտությունը, այլ նաեւ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում փաստաբանական ինստիտուտի նկատմամբ, քանի որ փաստաբան Զարուհի Վարդանյանը հանդիսանալով կողմի ներկայացուցիչ դատավարության մյուս կողմ հանդիսացող լրագրողին վիրավորելով, ներկայացնելով «դատավարական հակառակորդին» որպես «պատվեր կատարողի» խոսում է միայն փաստաբանի ոչ պրոֆեսինալ աշխատանքի մասին:

Ելնելով վերոգրյալից` պահանջում ենք, որպեսզի հարուցվի կարգապահական վարույթ փաստաբան Զարուհի Վարդանյանի նկատմամբ եւ իր վարքագիծը քննարկման առարկա դառնա ՀՀ փաստաբանների պալատում»: