Շվեդական Եվլե քաղաքի կենտրոնում կրկին այրել են հսկայական ծղոտե այծի ֆիգուրը: Այս մասին գրում է Aftonbladet-ը:

Առաջին անգամ այն ստեղծել են 1966 թվականին, տեղական հեքիաթային կերպարի պատվին: Հենց այդ ժամանակ էլ ամանորի գիշերն առաջին անգամ այրել են այն:

Վերջին կես դարի ընթացքում անհայտ անձինք ծղոտե այծն այրել են 27 անգամ: Ըստ Gazeta-ի, այս տարի ոստիկանները կարողացել են ձերբակալել 25-ամյա մի երիտասարդի: Իրավապահները փնտրում են նաեւ երկրորդ կասկածյալին: Չի հաղորդվում, թե նրանք ինչ պատժի կարժանանան: