Միացյալ Նահանգների հարավում մոլեգնող փոթորիկների եւ պտտահողմի հետեւանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, հարյուրավոր տներ քանդվել են:
Ամենից շատ տուժել են Թեխաս նահանգի Դալլաս, Ֆարմսվիլ եւ Հարլենդ քաղաքները: Դալլասի օդանավակայանը մեկ ժամով դադարեցրել է աշխատանքը: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով BBC-ին:
Օդերեւութաբանները կարծում են, որ հզոր փոթորիկների պատճառը տարվա այս եղանակի համար արտասովոր շոգն է:
Դեկտեմբերի 23-ից ԱՄՆ-ի հարավ-արեւելքում մոլեգնող փոթորիկներն ու հորդառատ անձրեւները ջրհեղեղների պատճառ են դարձել: Օդերեւութաբանների կանխատեսմամբ, եղանակային այս պայմանները կպահպանվեն մինչեւ դեկտեմբերի 28-ը:




























