Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում 200 հազար լիտր ծծմբաթթվով բեռնված գնացքը դուրս է եկել ռելսերից: Ջուլիա Քրիք քաղաքից քիչ հեռու գրանցված միջադեպից հետո ծծմբաթթվի եւ դիզվառելիքի արտահոսք է տեղի ունեցել:
ABC հեռուստաալիքի տվյալներով, 3 հոգի թեթեւ վնասվածք է ստացել: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, դեպքի վայրից երկու կիլոմետր շառավղով շրջանն արգելված գոտի է հայտարարվել: Երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է, մոտակա ավտոմայրուղիները փակվել են:




























