2010թ. լրանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20 տարին: Այդ առթիվ նախատեսված են մի շարք միջոցառումներ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը: Աշխատանքների կազմակերպման համար ստեղծվել է հանձնաժողով` ՀԱՕԿ-ի փոխնախագահների ու գործկոմի անդամների կազմով: Տոնական արարողությունները տեղի կունենան նոյեմբերի 13-14-ին: Միջոցառումներին մասնակցելու համար կհրավիրվեն Միջազգային օլիմպիական կոմիտեի,Եվրոպայի օլիմպիական կոմիտեի եւ տարբեր մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
Գյումրիում սեպտեմբերի 12-ին կայանալիք Եվրոպայի գործող ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի եւ մրցանակների միջազգային խաղարկությունը եւս նվիրված կլինի ՀԱՕԿ-ի 20-ամյակին: Ռ.Էմմիյանի մրցանակների խաղարկությանը կմասնակցեն 14 երկրների հեռացատկորդներ:



























