Դոլարի փոխարժեքը գերազանցել է 2015 թ. առավելագույնը ու հասել 71.88 ռուբլու նիշին: Միեւնույն ժամանակ «Ռուսաստանի բանկը» դեկտեմբերի 29-ի համար դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանել է 70. 7865 ռուբլու մակարդակով, ինչը 51.75 կոպեկով բարձր է նախորդ ցուցանիշից:

Եվրոյի պաշտոնական փոխարժեքը բարձրացել է 55.32 կոպեկով ՝ հասնելով 77.6032 ռուբլու: Հաշվի առնելով պաշտոնական փոխարժեքը՝ երկարժույթ զամբյուղի արժեքը (0.55 դոլար ու 0.45 եվրո) ավելացել է 53.36 կոպեկով ՝ հասնելով 73. 8540 ռուբլու, հայտնում է ՏԱՍՍ-ը: