Հայաստանն արդեն ինքն իրեն 53 տոկոսով բավարարում է հացահատիկով: Այս մասին լրագրողներին դեկտեմբերի 28-ին հայտնել է ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ամփոփելով 2015 թ. արդյունքները: Գյուղատնտեսական հողերի նպատակային գործածումը՝ տարվա արդյունքներով 78.2 տոկոսի է հասել: Միայն 2015 թ. շրջանառության մեջ է մտել 18.5 հազար հա՝ այդ թվում աշնանացան հողատարածքներն ավելացել են 5 հազարով:

Այս տարի արտադրվել է 369 հազար տոննա հացահատիկ, ինչը 9.2 տոկոսով ավելի շատ է, քան 2014թ: