Իսպանիայի հյուսիսում՝ Կանտաբրիայի ինքնավար մարզում, հրդեհի ավելի քան 80 օջախ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ինքնավարության ղեկավար Միգել Անխել Ռեւիլիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Անտառային հրդեհների պատճառով այս պահին այրվել է ավելի քան 2 հազար հա հողատարածք։ Ռեւիլիան նաեւ պարզաբանել է, որ քամին  բարդացնում է հրդեհի մարման աշխատանքները։ Ինքնավար մարզի ղեկավարի խոսքով՝ հրդեհների պատճառը հիմնականում  մարդն է։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 400 մարդ։