Ադրբեջանում կալանավորված լրագրող Ռաուֆ Միրքադիրովին 6 տարվա ազատազրկման են դատապարտել։ Ինչպես հայտնում է haqqin.az-ը, նա պատիժը կրելու է խիսը ռեժիմով բանտում։

Հիշեցնենք, որ դատախազը անցյալ նիստում պահանջել էր լրագրողին դատապարտել 7 տարվա ազատազրկման եւ հաստատել ՔՕ 62-րդ հոդվածը (ավելի մեղմ պատիժ նշանակել, քան նախատեսում է այդ հանցանքը)։

Նշենք, որ Ռաուֆ Միրքադիրովը ձերբակալվել էր անցյալ տարի Թուրքիայում եւ վտարվել  էր Ադրբեջան։ Նրան մեղադրանք էր ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածի հատկանիշներով՝ հայրենիքի դավաճանություն։ Նրան մեղադրում են Հայաստանի հետ համագործակցության մեջ։ Նրան 3 ամսով կալանքի տակ էին վերցրել, որից հետո կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել էր։