Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  ներման հրամանագիր է ստորագրել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ներման հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ազայ Գուլիեւը: 

Տեղեկությունների համաձայն, ներման հրամանագիրն ընդհանուր առմամբ  210 մարդու է ընդգրկել:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, նախագահի հրամանով ներում ստացած դատապարտյալների ցուցակում չկա ոչ մի  «քաղբանտարկյալ», որոնց ազատումը պնդում են ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը, Եվրոպայի Խորհուրդը եւ միջազգային այլ կառույցներ: