Պուերտո Ռիկոյում ոստիկանության սպան կրակ է բացել գործընկերների ուղղությամբ: Հրաձգության հետեւանքով 3 մարդ է զոհվել: Կասկածյալը ձերբակալված է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ին:

Radio Isla 1320 ռադիոկայանի տվյալներով, գործընկերների ուղղությամբ կրակ է բացել իրավապահ մարմինների վետերան, 50-ամյա Կանդելարիո Ռիվերա Գուարիոնեքսը: Պաշտոնապես այս տեղեկությունը չի հաստատվել:

Միջադեպի պատճառները պարզվում են: