Ամանորի տոներին Հայաստանում տեղական ձվի պակաս չի լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեեփանյանը:

Անցյալ տարիներին ֆաբրիկաներում կա՛մ ավելցուկ, կա՛մ դեֆիցիտ կար: Հիմա փորձի եւ սխալների հիման վրա շուկան ինքնակարգավորվել է եւ արտադրում է պահանջարկին համապատասխան:

«Մեզ մոտ ավելցուկ է, ինչը վնաս է, անհնար է վաճառել: Մեր եւ հարեւան շուկաներում տեղ չկա: Իսկ վնասով աշխատել ոչ ոք չի ուզում, այդ պատճառով ֆաբրիկաներն արտադրում են այնքան, որքան հարկավոր է՝ թողնելով պահեստային ապրանք, որը մշտապես թարմացվում է: Պահեստավորված ապրանքը միանգամայն բավարար է տոների համար»,- հայտարարել է Ստեփանյանը:

Ֆաբրիկաներից մեկը փորձել է բարձրացնել գները, բայց անմիջապես հասկացել է, որ շուկայում իր տեղն ուրիշները կզբաղեցնեն: Սերգեյ Ստեփանյանի խոսսքով, սա ցույց է տալիս, որ շուկան արդեն ինքն է իրեն պաշտպանում: