Նիգերիայի հյուսիս-արեւելքում՝ Ադամավա նահանգում, շուկայում որոտացած երկու պայթյունների հետեւանքով 30 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ին:

Գործակալության տվյալներով, պայթուցիկ սարքերը գործի են դրել կին մահապարտները:

Ավելի վաղ պայթյուն էր որոտացել Բորնո նահանգի վարչական կենտրոն Մայգուգուրի քաղաքի մզկիթում: Արդյունքում առնվազն 20 մարդ է զոհվել, 91 հոգի տուժել է: