ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական եւ տոնական օրերին իրականացնում է մշտադիտարկումներ, որոնք կշարունակվեն մինչեւ հունվարի 15-ը` անհայտ ծագման, պիտանիության ժամկետը լրացած, մակնշման խախտումներով եւ վտանգավոր սննդամթերքի իրացումը հայտնաբերելու եւ կանխելու նպատակով:

Ծառայության «թեժ գիծը» (010 206040) տոնական օրերին եւս կգործի շուրջօրյա, եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններ կձեռնարկվեն սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրների վերացման ուղղությամբ:

Ծառայությունը հորդորում է քաղաքացիներին հետեւողական լինել իրացվող սննդամթերքի պիտանիութան ժամկետի, մակնշման, պահման պայմանների, անհայտ ծագման ու որակի խախտումների նկատմամբ եւ ժամանակին տեղեկացնել Ծառայությանը: