2016 թվականի հունվարի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունվարի 4-ից, կվճարվի նաեւ ամսի 5-ին եւ կշարունակվի ամսի 8-ից:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ ցանկացած խնդրի առկայության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 թեժ գիծ:

Ամեն օր՝ 9:00-18:00, բոլոր բջջայիններից ու Երեւանի քաղաքային հեռախոսներից զանգերն անվճար է: