Անցյալ տարի Միացյալ Նահանգներում երկվորյակների ծնունդների թիվն աճել է մինչեւ ռեկորդային նիշ, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը:
Վերջին տվյալների համաձայն, 1 հազար նորածնին 33,9 երկվորյակ է բաժին ընկնում: 2013 թվի համեմատ այդ գործակիցն աճել է միայն 0,2 տոկոսով, սակայն ցուցանիշը գերազանցել է ռեկորդային նիշը: 1980-ից մինչեւ 2009-ը ծնելիությունը աճել է 76 տոկոսով, տեղեկացնում է Аmericaru-ն:
Շատ փորձագետներ երկվորյակների ծննդի աճը կապում են արտամարմնական բեղմնավորման հետ. նման եղանակով բեղմնավորման դեպքում մի քանի անգամ աճում են երկվորյակ ունենալու շանսերը, որովհետեւ բժիշկները միանգամից մի քանի էմբրիոն են տեղադրում:
Այսօրվա դրությամբ եռյակների թիվը100 հազար նորածնի համար 113,5 է կազմում, ինչը 5 տոկոսով պակաս է, քան 2013-ին: Դա 1998-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է:




























