Ալյասկայի Անքորիջ քաղաքի կենտրոնում փոքրիկ ինքնաթիռը մխրճվել է շենքի մեջ: Այս մասին հաղորդում է Alaska Dispatch News պարբերականը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կործանման արդյունքում ինքնաթիռն այրվել է: Հրշեջներին հաջողվել է արագորեն մարել կրակը: Ականատեսների խոսքով, կործանումից առաջ ինքնաթիռը ցածր բարձրությամբ մի քանի պտույտ է կատարել:

Ինքնաթիռը երկու շենք է վնասել: Պատահարի հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել:

Շենքերից մեկում իրավապահ համակարգի գրասենյակներ եւ ուղղիչ հաստատություններ են տեղակայված: Վթարի պահին շենքում մարդ չի եղել: