Պատմական իրողություններն ու համաշխարհային ասպարեզում ժամանակակից իրադրությունն այնքան էլ չեն համապատասխանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարագրությանը: Այս մասին գրել է Մեհմեթ Յըլմազը Hurriyet թուրքական պարբերականում հրապարակված հոդվածում:
Լրագրողների հարցին, արդյո՞ք Թուրքիայում հնարավոր է կառավարման նախագահական ձեւ մտցնել՝ պահպանելով միասեռ պետությունը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատական պատասխան է տվել՝ հայտարարելով, որ նման քաղաքական կառուցվածքով պետության օրինակ է նացիզմի ժամանակաշրջանի Գերմանիան:
Այդ կապակցությամբ հոդվածագիրը հիշեցրել է, թե իրականում ինչ էր իրենից ներկայացնում Գերմանիան Հիտլերի կառավարման օրոք: Ադոլֆ Հիտլերը ռեյխսնախագահ Պաուլ ֆոն Գինդենբուրգի կողմից է նշանակվել Գերմանիայի ռեյխսկանցլերի պաշտոնում 1933 թվականին: Այդ պահին երկրում կառավարման խորհրդարանական մոդել էր:
Գինգենբուրգի մահից հետո՝ 1934 թվականին, նախարարների կաբինետն օրենք է ընդունել, որի համաձայն՝ կանցլերի ու նախագահի պաշտոնն ու գործառույթները միավորվել են՝ վերջինի հետագա վերացմամբ: Հիտլերը ստանձնել է պետության ղեկավարի ու զինված ուժերի գլխավոր հրամանատարի գործառույթները:
Նախագահ Էրդողանն իրավացի չէ, գրում է հեղինակը՝ ասելով, որ Հիտլերը նախագահ չի եղել:
«Նա նաեւ իրավացի չէր, երբ բացատրում էր կառավարման նախագահական համակարգի անհրաժեշտությունը»,- շարունակում է Մեհմեթ Յըլմազը:




























