Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Կոմիտասի 60 հասցեում գտնվող բենզալցակայանում:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 12.02-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Պարզվել է, որ «Ֆլեշ» բենզալցակայանի ստորգետնյա հատվածում այրվել է բենզինի տարայից դեպի լցակայան վառելիք մղող խողովակը:

Փրկարարների կողմից կատարվել են հովացման աշխատանքներ: