93 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Միշել Գալաբրյուն: Այս մասին հայտնել է արտիստի ընտանիքը, գրում է Le Figaro-ն: Մահվան պատճառները հայտնի չեն:

Գալաբրյուն հայտնի է դարձել Սան Տրոպեի ժանդարմների մասին պատմող ֆիլմերից, որտեղ նա խաղում էր Լյուի դե Ֆյունեսի հերոսի ղեկավար սերժանտ Ժերբերի դերը:

Գալաբրյուն ծնվել է 1922թ. Մարոկկոյում: Վերջին անգամ նա նկարահանվել է ֆիլմում 2010թ՝ խաղալով «Սերն ինչպես թույն» ֆիլմում: