Մոսկվայում սեպտեմբերի 10-ին մեծաքանակ խցանում է առաջացել: Այն ձգվել է Հարավային Բուտովոյից մինչեւ Լենինյան պողոտա: Խցանման պատճառը եղել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից Մոսկվայի շրջանում երթեւեկության դադարեցումը: Թե ինչ պատճառով՝ ոստիկանության աշխատակիցները չեն նշել: Փորձագետների կարծիքով՝ տեղի ունեցածի պատճառը կարող է լինել մայրուղին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի կառավարական կորտեժի անցման համար նախապատրաստելը: Բերլուսկոնիի կորտեժը Յարոսլավլից պետք է ուղեւորվի Վնուկովո-2, հայտնում է «Ինտերֆաքսը»: Խցանման մեջ հայտնված մեքենաների վարորդները ստիպված են եղել սպասել ավելի քան 3.5 ժամ:

Հասանելի է
русскийՏեղադրություն



























