ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովը  հայտարարել է, թե Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում ներկայացված բանաձեւը Գլխավոր ասամբլեայի հաջորդ նստաշրջան տեղափոխելը «հայկական դիվանագիտության եւ նախագահ Սարգսյանի ճկուն, նախաձեռնող քաղաքականության արդյունք էր»:

«ՉԻ»-ն մեկնաբանում է Շարմազանովի այս հայտարարությունը. «Շաբաթներ շարունակ հնարավոր բոլոր իշխանական գործիչները հայտարարում էին, թե ՄԱԿ-ում քննարկվելիք բանաձեւը բացարձակապես ոչինչ չի փոխելու, որեւէ կերպ չի ազդելու մեզ վրա, մի խոսքով՝ «հավայի» փաստաթուղթ է: Հիմա, երբ այն տեղափոխվել է հաջորդ նստաշրջան, հայտարարվում է, թե դա տեղի է ունեցել անձամբ Սերժ Սարգսյանի «ճկուն դիվանագիտության» շնորհիվ: Ստացվում է, որ շաբաթներ շարունակ ճկուն դիվանագիտություն է վարվել՝ ընդամենը ինչ-որ «հավայի» փաստաթղթի քննարկումը հետաձգելու նպատակով: