Բադեն-Բադենում (ԳԴՀ) կյանքի 91-րդ տարում մահացել է կոմպոզիտոր եւ դիրիժոր Պյեռ Բուլեզը, որը ֆրանսիական երաժշտական ավանգարդի առաջատարներից մեկն էր համարվում: Այդ մասին տեղեկացնում է Փարիզի ֆիլհարմոնիայի կայքը: 

Բուլեզը ծնվել էր 1925-ին Կենտրոնական Ֆրանսիայի Մոնբրիզոն քաղաքում: Տարբեր  ժամանակներում նա ղեկավարել է Քլիվլենդի եւ Նյու Յորքի նվագախմբերը, ինչպես նաեւ բրիտանական «Բի-բի-սի»-ի սիմֆոնիկ նվագախումբը: 1974-ից մինչեւ 1992-ը ղեկավարել է Ակուստիկայի եւ երաժշտության հետազոտությունների եւ կոորդինացիայի ֆրանսիական ինստիտուտը, որը ստեղծվել էր երաժշտության ոլորտում գիտական ուսումնասիրությունների  համար:  

Բուլեզը մի շարք բարձր պետական եւ մասնագիտական մրցանակների էր արժանացել աշխարհի տարբեր երկրներում, մի քանի անգամ համբավավոր  «Գրեմմիի» մրցանակիր էր դարձել: