Բրիտանացի զույգը գիտնականներին 67 հազար ֆունտ է վճարել իրենց մահացած շանը կլոնավորելու համար, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News-ը: Բռնցքամարտիկ ցեղատեսակի շունն անցյալ տարի գլխուղեղի քաղցկեղից մահացել էր: Սեուլցի գիտնականները կարողացել են շան ԴՆԹ-ից կլոնավորել 2 քոթոթի:

«Ես ցանկանում էի, որ նրանք լինեն ճիշտ այնպես, ինչպես Դիլանը»,- ասել է շան տիրուհին:

Հաղորդվում է, որ շուտով զույգը կենդանիներին կարող է տուն տանել: