Հայաստանի երկու մարզերում՝ Կոտայքում եւ Շիրակում, վաղը՝ սեպտեմբերի 12-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի ընտրությանն առաջադրվել է մեկ թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար ԲՀԿ–ական Սամվել Հարությունյանը։ Իսկ Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքում անցկացվող ընտրությանը համայնքապետի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու: Մեկը ՀՀԿ–ից Բաբիկ Ավետիսյանն է մյուսը` անկուսակցական Գագիկ Մարտիրոսյանը: Վերջինս, ի դեպ, ընդամենը 25 տարեկան է:
Համայնքապետերի պաշտոնի համար պայքարում են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն





























