Բրիտանիայում 67-ամյա կնոջը զրկել են հիվանդության նպաստից: Նույն օրը նրա առողջական վիճակը վատացել է, եւ կինն այլեւս գիտակցության չի եկել, հայտնում է Sun-ը:

Դոուն էյմոսը տառապում էր թոքերի քրոնիկ հիվանդությունից, դժվարանում էր քայլել եւ ինքնուրույն հագնվել:

Նրա ամուսինը նպաստը մերժելու մասին տեղեկացել էր այն օրը, երբ ինքն ու դուստրը որոշել էին անջատել արհեստական շնչառության ապարատը, քանի որ կնոջը փրկել այլեւս անհնար էր: