Գվատեմալայում 2015 թ ավելի քան 196.4 հազար դպրոցական է կիսատ թողել ուսումը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կենտրոնաամերիկյան հանրապետության կրթության նախարար Ռուբեն Ալֆոնսո Ռամիրեսը:

2014 թ. համեմատ այս ցուցանիշն ավելացել է 38.3 տոկոսով կամ էլ 54.5 հազար մարդով: Գվատեմալայի դպրոցներում ընդհանուր առմամբ 3.1 մլն մարդ է ապրում: Ուսումը կիսատ թողնելու պատճառներից մեկը, նախարարի խոսքով, թերսնուցումն է ու ուսուցիչների բացակայությունը: «Այս պահին երեխաների 50 տոկոսը տառապում է սննդի անբավարարությունից: Սրանք իրական տվյալներ են, որոնք տրամադրել է պարենամթերային անվտանգության նախարարությունը»,- մեջբերում է Ռամիրեսին պարբերականը: Եվս մեկ խնդիր է այն, որ դպրոցից հեռացող երեխաների համար հետագայում դժվար է լինում պարապմունքներին վերադառնալը: Դրա համար տարբեր պատճառներ կան»:

Ըստ իրավապահ մարմինների նախնական տվյալների՝ մոտավորապես 16 մլն բնակիչ ունեցող պետությունում 2015 թ.կանխամտածված սպանությունների զոհ է դարձել 5718 մարդ: Նմանատիպ հանցագործությունների մակարդակը կազմել է 36 դեպք՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը: