Համացանցում հայտնվել է ամերիկյան տեսագրություն, որի հերոսներն են ընտանի շունն ու եղնիկը:

Այգում իր շան հետ զբոսնող տղամարդուն մի եղնիկ է մոտեցել: Նա չի վախեցել ո՛չ մարդուց, ո՛չ էլ նրա հաչող ընկերոջից: Անվախ կենդանին մոտեցել է շանը ու սկսել է քնքշորեն լիզել նրա մռութը: Ի վերջո, շունը հանձնվել է՝ սկսել է շարժել պոչը ու նույնպես լիզել եղնիկին: Սոցցանցերում ավելի քան 300 հազար օգտատեր տարածել է այս տեսահոլովակը, գրում է «Միր 24» –ը

Հիշեցնենք, որ Պրիմորյայի սաֆարի պարկում ապրում է Ամուր վագրն ու նրա չկայացած ճաշկերույթը՝ Թիմուր այծը: Կենդանաբանական այգու կայքում գործում է օնլայն հեռարձակում՝ կենդանիների վանդակում 16 վեբ խցիկ է տեղադրված, որոնք հետեւում են ընկերների տեղաշարժին: